Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Նարեկավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարեկավանք
Վանքային համալիր

Նարեկավանքը

ՏեղադրությունԱրևմտյան Հայաստան, Վասպուրական, Վանա լիճ, Նարեկ
ԱշխարհՎասպուրական
Պատմական երկիրԲագրատունյաց Հայաստան Բագրատունյաց Հայաստան
Պատմություն
Հիմնադիր(ներ)Բագրատունյաց Հայաստան, Վասպուրականի թագավորություն` Գագիկ Ա Արծրունի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԱվերված
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ10-րդ դար
Ավերում1915 թվականի Մեծ Եղեռն, ոչնչացված թուրքական բանակի կողմից
Նարեկավանք (Թուրքիա)##
Նարեկավանք (Թուրքիա)
Նարեկավանք (Մեծ Հայք)##
Նարեկավանք (Մեծ Հայք)
38°17′48″ հս․ լ. 42°55′41″ ավ. ե.HGЯO

Նարեկավանք, 10-րդ դարի հայկական վանական համալիր էր պատմական Վասպուրական նահանգի Ռշտունյաց գավառում՝ Վանա լճի հարավ արևելյան ափին, Նարեկ գյուղում[1]։ Այստեղ է սովորել Գրիգոր Նարեկացին։

Վանքի հիմնադրման շարժառիթ են դարձել Բյուզանդիայի Ռոմանոս կայսրի կրոնական հալածանքները, որոնց պատճառով հայ վանականները Բյուզանդիայից փախել և Հայաստանում են ապաստանել ու հիմնել Նարեկավանքը։

յայսմ ժամանակիս, շինեցաւ Նարեկ ի Ռշտունեաց գաւառին նոյն կարգաւորութեամբ, բազմազարդ պաշտօնապայծառ երգեցողովք եւ գրական գիտողօք։

Վանական համալիրի գլխավոր եկեղեցին Սուրբ Սանդուխտն է, որը եռախորան, արևելյան կողմում զույգ ավադատներով, արմ. կամարակապ խորշերով, արտաքուստ ուղղանկյուն կառույց է՝ ութանիստ թմբուկով և բրգաձև վեղարով գմբեթով։

Ըստ ավանդույթի խորանում է գտնվում Սուրբ Սանդուխտի գերեզմանը։

Եկեղեցուն արևելյան կից Գրիգոր Նարեկացու գմբեթավոր մատուռ դամբարանն է, իսկ հրվ. մեկ զույգ որմնամույթերով, պայտաձև և Ավագ խորանով գմբեթավոր դահլիճի հորինվածքով Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ Նարեկավանքը զարթոնք է ապրել Անանիա Նարեկացու, ավելի ուշ Գրիգոր Նարեկացու վանահայրության տարիներին։ Անանիա Նարեկացու ջանքներվ վանքում հիմնվել է դպրոց, բազմաթիվ ձեռագրեր են ծնունդ առել այնտեղ, որոնցից մեզ են հասել 1069 թվականին գրված Ավետարանը։

1707 թվականին Մինաս վարդապետ Ղախանեցին հիմնովին նորոգել է վանքը, իսկ 1787 թվականին վանահայր Բարսեղ վարդապետը եկեղեցիներին արևելյան կից կառուցել է ուղղանկյուն, քառամույթ, ընդարձակ գավիթ, ուր թաղվել է Անանիա Նարեկացին։

1812 թվականին գավթի արմ. մուտքի առաջ կառուցվել է եռահարկ զանգակատուն։ 1843 թվականին բոլոր գմբեթները նորոգվել են, իսկ 1858 թվականին վանքն ամբողջովին բարեկարգվել է։ 1884 թվականին Արիստակես վարդապետը վանքում վարժարան է բացել, իսկ 1901 թվականին՝ որբանոց վարժարան։

Նարեկավանքից 2 կմ հեռու սրբավայր համարվող այն քարայրն է, ուր Գրիգոր Նարեկացին է ճգնել։

1915 թվականին Հայոց Ցեղասպանության ժամանակ Նարեկավանքն ավերվել է հիմնովին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hewsen, Robert H. (2000), «Van in This World; Paradise in the Next: The Historical Geography of Van/Vaspurakan», in Հովհաննիսյան, Ռիչարդ (ed.),  Հայկական Վան/Վասպուրական , Պատմական Հայաստանի նահանգներ և քաղաքներ , Կոստա Մեսա, Կալիֆորնիա: Mazda Publishers , էջ 27, OCLC 44774992{{citation}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարեկավանք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 203